Ասիայի տնտեսությունը. Գերազանցումներ 2025 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i241140-Ասիայի_տնտեսությունը._Գերազանցումներ_2025_թվականին
2025 թվականի տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ Ասիան, հենվելով արդյունաբերական աճի, տեխնոլոգիական թռիչքի և արտահանման ընդլայնման վրա, ամրապնդել է իր դիրքը որպես համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ և գերազանցել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2026 11:40 Asia/Tehran
  • Ասիայի տնտեսությունը. Գերազանցումներ 2025 թվականին

2025 թվականի տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ Ասիան, հենվելով արդյունաբերական աճի, տեխնոլոգիական թռիչքի և արտահանման ընդլայնման վրա, ամրապնդել է իր դիրքը որպես համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ և գերազանցել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային։

Առաջադեմ արդյունաբերություններում արտադրության աճը, մատակարարման շղթաների զարգացումը և նոր տեխնոլոգիաների վրա կենտրոնացումը հանգեցրել են նրան, որ ասիական երկրները ավելի վճռորոշ դեր են խաղում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, արհեստական ​​բանականությունը և արդյունաբերական ենթակառուցվածքները։ Այս գործընթացը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եվրոպական տնտեսությունները հայտնվել են արդյունաբերական լճացման և պատվերների անկման առջև։

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ չինական ավտոարտադրող BYD-ն 2025 թվականին՝ գերազանցելով Tesla-ին, դարձավ աշխարհում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը և  Միևնույն ժամանակ, Reuters-ի տվյալները ցույց են տալիս եվրոպական արդյունաբերության ավելի խորը անկում՝ ասիական գործարանների գործունեության բարելավման դիմաց։ Asia Times-ի  հաղորդումները ևս ցույց են տալիս, որ Չինաստանը փաստորեն գերազանցել է Միացյալ Նահանգներին արդյունաբերական արտադրության, տեխնոլոգիաների և ճարտարագիտական ուսուցման ցուցանիշներով, և որ այս երկրի գերազանցությունը իրական լինելուց առավել, կախված է անվանական ՀՆԱ-ից և դոլարի դերից։ Հարավարևելյան Ասիայում Վիետնամը մոտ 7 տոկոս տնտեսական աճով և օտարերկրյա խոշոր ներդրումների ներգրավմամբ, վերածվել է ASEAN-ի նոր ձևավորվող տնտեսական  հանգույցի։

Այս բոլոր ցուցանիշները վկայում են համաշխարհային տնտեսական ծանրության կենտրոնի դեպի Ասիա աստիճանական տեղափոխման մասին, որտեղ արտադրությունը, տեխնոլոգիաները և և մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսը առաջիկա տարիներին  համարվելու են  տնտեսական հզորության հիմնական շարժիչ ուժերը։