Ասիայի տնտեսությունը. Գերազանցումներ 2025 թվականին
2025 թվականի տնտեսական զարգացումները ցույց են տալիս, որ Ասիան, հենվելով արդյունաբերական աճի, տեխնոլոգիական թռիչքի և արտահանման ընդլայնման վրա, ամրապնդել է իր դիրքը որպես համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ և գերազանցել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային։
Առաջադեմ արդյունաբերություններում արտադրության աճը, մատակարարման շղթաների զարգացումը և նոր տեխնոլոգիաների վրա կենտրոնացումը հանգեցրել են նրան, որ ասիական երկրները ավելի վճռորոշ դեր են խաղում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, արհեստական բանականությունը և արդյունաբերական ենթակառուցվածքները։ Այս գործընթացը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եվրոպական տնտեսությունները հայտնվել են արդյունաբերական լճացման և պատվերների անկման առջև։
Pars Today-ի հաղորդման համաձայն՝ չինական ավտոարտադրող BYD-ն 2025 թվականին՝ գերազանցելով Tesla-ին, դարձավ աշխարհում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը և Միևնույն ժամանակ, Reuters-ի տվյալները ցույց են տալիս եվրոպական արդյունաբերության ավելի խորը անկում՝ ասիական գործարանների գործունեության բարելավման դիմաց։ Asia Times-ի հաղորդումները ևս ցույց են տալիս, որ Չինաստանը փաստորեն գերազանցել է Միացյալ Նահանգներին արդյունաբերական արտադրության, տեխնոլոգիաների և ճարտարագիտական ուսուցման ցուցանիշներով, և որ այս երկրի գերազանցությունը իրական լինելուց առավել, կախված է անվանական ՀՆԱ-ից և դոլարի դերից։ Հարավարևելյան Ասիայում Վիետնամը մոտ 7 տոկոս տնտեսական աճով և օտարերկրյա խոշոր ներդրումների ներգրավմամբ, վերածվել է ASEAN-ի նոր ձևավորվող տնտեսական հանգույցի։
Այս բոլոր ցուցանիշները վկայում են համաշխարհային տնտեսական ծանրության կենտրոնի դեպի Ասիա աստիճանական տեղափոխման մասին, որտեղ արտադրությունը, տեխնոլոգիաները և և մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդկային ռեսուրսը առաջիկա տարիներին համարվելու են տնտեսական հզորության հիմնական շարժիչ ուժերը։