Վենեսուելան կղեկավարի Դելսի Ռոդրիգեսը
https://parstoday.ir/hy/news/world-i241152-Վենեսուելան_կղեկավարի_Դելսի_Ռոդրիգեսը
Վենեսուելան ղեկավարելու է Դելսի Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնել Է Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Խիլը։
(last modified 2026-01-03T13:38:38+00:00 )
Հունվար 03, 2026 17:08 Asia/Tehran
  • Վենեսուելան կղեկավարի Դելսի Ռոդրիգեսը

Վենեսուելան ղեկավարելու է Դելսի Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնել Է Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Խիլը։

«Համաձայն Վենեսուելայի Սահմանադրության՝ պետության ղեկավարումն իրականացնելու է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը»,-ասված է հայտարարգրել է նա իր տելեգրամյան ալիքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գերեվարվել է ԱՄՆ բանակի կողմից: Հարվածներ են հասցվել երկրի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ ռազմական։

Ռոդրիգեսը Վենեսուելայի փոխնախագահի պաշտոնում է 2018 թվականից, մինչ այդ՝ 2013-2014 թթ., զբաղեցրել է երկրի հաղորդակցության և տեղեկատվության հարցերով նախարարի, իսկ 2014-2017 թթ.՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները:

Ռոդրիգեսը բազմիցս քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը և հայտարարել, որ Վաշինգտոնը ցանկանում է ապօրինի տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին ու միտումնավոր խափանում է պետության գազային համաձայնագրերը Կարիբյան ավազանի այլ երկրների հետ: Պաշտոնյայի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել։

Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից զինված ագրեսիայի գործողության կապակցությամբ՝ դատապարտելով դրանք: Գերատեսչությունը նաև կոչ է արել պարզաբանել երկրի նախագահ Մադուրոյի առևանգման հետ կապված իրավիճակը:

 

Sputnik.