Ալիև. Հայաստանը Նախիջևանի միջոցով կմիանա Իրանի երկաթուղիներին
https://parstoday.ir/hy/news/world-i241252-Ալիև._Հայաստանը_Նախիջևանի_միջոցով_կմիանա_Իրանի_երկաթուղիներին
Ադրբեջանի նախագահը հայտնել է տարանցիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր տարածաշրջանային ծրագրերի մասին՝ նշելով, որ Հայաստանը Նախիջևանի միջոցով կմիանա Իրանի երկաթուղիներին և Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղային ցանցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2026 13:30 Asia/Tehran
  • Ալիև. Հայաստանը Նախիջևանի միջոցով կմիանա Իրանի երկաթուղիներին

Ադրբեջանի նախագահը հայտնել է տարանցիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր տարածաշրջանային ծրագրերի մասին՝ նշելով, որ Հայաստանը Նախիջևանի միջոցով կմիանա Իրանի երկաթուղիներին և Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղային ցանցին։

Իլհամ Ալիևը այս նախագիծը համարել է Բաքվի նախաձեռնության մի մասը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու համար, և ընդգծել է, որ այս նախագծերը կարող են ընդհանուր տնտեսական և տարանցիկ շահեր ստեղծել տարածաշրջանի երկրների համար։

Ըստ Ալիևի՝ այս նախագծերի իրականացմամբ կբացվեն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիները, և Իրանի տարածքով ավելի կարճ հասանելիությունը կփոխարինի ներկայիս երկար ճանապարհներին։ Նա նաև հայտնել է Աղբանդ շրջանում Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման մասին և ընդգծել է Նախիջևանը երկաթուղով Թուրքիային կապելու անհրաժեշտությունը։

IRNA-ի փոխանցմամբ՝ այս նախագծերը  նկարագրելիս Ալիևը քննադատաբար է անդրադարձել համաշխարհային զարգացումներին և ասել, որ ստեղծված իրավիճակում երկրների անվտանգությունն ապահովելու համար չի կարելի հույսը դնել միջազգային իրավունքի վրա, և որ յուրաքանչյուր պետություն ստիպված է ամրապնդել իր ռազմական և անվտանգային կարողությունները։

Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հերքել է ցանկացած ռազմական մասնակցություն արտասահմանում, այդ թվում՝ Գազայում անվտանգության առաքելություններին, և ասել, որ Բաքուն մտադիր չէ վտանգել իր քաղաքացիների կյանքը արտաքին հակամարտություններում։