Իրանին միջազգային աջակցությունից մինչև Մինեապոլիսում շարունակվող զանգվածային բողոքի ցույցեր
-
Զանգվածային զանգվածային բողոքի ցույցեր Մինեապոլիսում, ԱՄՆ
Pars Today-ի փոխանցմամբ՝ լիբանանցի և պաղեստինցի մի խումբ քաղաքական և կրոնական գործիչներ, հիշելով Իրանի պատմական և շարունակական աջակցությունը ճնշված ազգերին և օկուպանտներին դիմակայելուն, մի միջոցառման ժամանակ հայտարարել են, որ Իրանի կողքին լինելը ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, այլև բարոյական և կրոնական պարտականություն։
Ականավոր սուննի գիտնական և Լիբանանի Ումմայի շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Աբդուլլահ Ջաբրին միջոցառման ժամանակ ասել է. «ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումները անհիմն չեն։ Դրանց պատճառը Թեհրանի հետևողական դիրքորոշումն է՝ պաղեստինյան հարցին աջակցության կապակցությամբ։ Պաղեստինը ոչ միայն քաղաքական հարց է, այլև կրոնական և գաղափարախոսական»։
Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման ավագ անդամ Մահֆուզ Մունավարն ասել է. «Իրանը թիրախավորվել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կեղծ ծրագրերին դիմակայելու համար։ Չնայած ճնշումներին, Իրանը շարունակում է աջակցել պաղեստինյան գործին»։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրաքցիները նույնպես կայացել են ցույցեր՝ ի աջակցություն Իրանի և ԻԻՀ գերագույն առաջնորդի: Ցուցարարները կրել են Իրանի դրոշները և Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեիի լուսանկարները և վանկարկել են «Ով Ալի, մենք գերագույն առաջնորդի զինվորներն ենք» կարգախոսը:
Ոստիկանների կողմից մի քաղաքացու սպանելուց հետո, Մինեապոլիսում բողոքի ցույցերը շարունակվում են
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը կրկին դարձել է զանգվածային հանրային բողոքի ցույցերի թատերաբեմ։ Ցույցերը սկսվեցին ոստիկանների կողմից վերջերս մի քաղաքացու վրա կրակելուց և սպանելուց հետո։ Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ: ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) սպաների բռնի գործողությունների դեմ բողոքի ցույցերի մասնակիցները շաբաթ առավոտյան երթով անցել են Մինեապոլիսի փողոցներով՝ վանկարկելով «Ամոթ» և ICE-ն պետք է հեռանա» կարգախոսներ: Անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազ և շոկային նռնակներ են օգտագործել զայրացած ամբոխը ցրելու համար:
New York Times. ԱՄՆ-ն արտաքսում է պաղեստինամետ ուսանողներին
New York Time-ը գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է մի շարք ուսանող ակտիվիստների արտաքսման որոշումը՝ Պաղեստինի և Գազայի վերաբերյալ զեկույց ստանալուց հետո: Թերթը գրում է, որ վերոնշյալ ուսանողներն օրինականորեն գտնվել են ԱՄՆ-ում, մասնակցել են համալսարաններում պաղեստինամետ ցույցերին և քննադատական հոդվածներ են հրապարակել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից իրականացված կոտորածների դեմ:
Կուբա. Վաշինգտոնը սպառնում է Հավանային
Վաշինգտոնը շարունակում է սպառնալ այլ երկրներին։ Կոլումբիայում Կուբայի դեսպան Կառլոս Բիեդրան ասել է. «Վաշինգտոնը, վերջին 67 տարիների ընթացքում ամենակոշտ ձևով սպառնում է Հավանային»:
«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, դեսպանն ասել է. «Վաշինգտոնը ծովահենություն է իրականացնում Կարիբյան ծովում, կանխում է նավթի մուտքը Կուբա և փորձում է Կուբան դնել ծովային շրջափակման տակ»:
Բիդրան ասել է. «Կուբան չի զիջի ԱՄՆ ճնշմանը, նույնիսկ եթե նրան ոչ մի կաթիլ նավթ չհասնի»:
Նա հավելել է. «Ինչպես պաղեստինցիները պաշտպանեցին իրենց ինքնիշխանությունը, այնպես էլ Կուբան կպաշտպանի իր ինքնիշխանությունը»:
Գազայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները զգուշացնում են մարդասիրական ճգնաժամի սրման մասին
Մինչ իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթաքերը և Ջարեդ Քուշները հանդիպել են Սիոնսիտականբ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, Գազայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի տնօրենը հայտարարել է. «Տարածաշրջանում մարդասիրական իրավիճակը դարձել է ավելի բարդ և դժվար»:
Ամջադ Ալ-Շավան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առնվազն 18,500 մարդ շտապ պետք է տեղափոխվի Գազայից դուրս՝ բուժման համար։ Անդրադառնալով կենսապայմանների վատթարացմանը՝ նա հավելել է. «Գազայի հատվածի բնակիչների 90 տոկոսն անմիջականորեն կախված է մարդասիրական օգնությունից, և շարունակական սահմանափակումների պատճառով մարդկանց առօրյա կյանքը շատէ բարդացել»։