Եվրոպան նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ
-
Եվրոպան նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ
ԵՄ արտաքին գործերի նախարարները հակաիրանական քայլով հաստատեցին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ՝ Ռուսաստանին աջակցելու և այն բանի համար, ինչը նրանք կոչեցին երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները ճնշելուն ուղղված գործողություններ։
ISNA-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնել է. ԵՄ արտաքին գործերի նախարարներից սպասվում է քաղաքական համաձայնության գալ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այս միության՝ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու համար։
Եվրոպացի արտաքին գործերի նախարարները համաձայնության եկան՝ առանց հիշատակելու «Մոսադի» հետ կապված անձանց կողմից իրականացված բռնությունն ու անմարդկային հարձակումները Իրանի անվտանգության ուժերի և սովորական մարդկանց դեմ, որոնք թիրախավորվել և կոտորվել են Իրանի կառավարության կողմից ճանաչված բողոքի ցույցերի ժամանակ։
Իրանի կառավարությունը ճանաչում է յուրաքանչյուր անհատի խաղաղ բողոքելու և գանգատվելու իրավունքը։ Այնուամենայնիվ, ոչ մի ազգ և պետություն, այդ թվում՝ Իրանը, չի հանդուրժի անկարգություններ, պետական և մասնավոր սեփականության ոչնչացում, ահաբեկչական գործողություններ, իրավապահ մարմինների աշխատակիցների թիրախավորում կամ հասարակական կյանքը վտանգող ցանկացած գործողություն։