Նյու Դելիից ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններ չենք լսել. Պեսկով
Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից որևէ հայտարարություն չի լսել ռուսական նավթի ձեռքբերումից հրաժարվելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները։
Ավելի վաղ, Հնդկաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նյու Դելին, իբր, պատրաստ է հրաժարվել ռուսական նավթ գնելուց և կարող է ամերիկյան և, հնարավոր է, վենեսուելական նավթ գնել։
«Մինչև հիմա որևէ հայտարարություն այդ մասին Դելիից չենք լսել», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` ՌԴ-ն մտադիր է հետագայում ևս շարունակել զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Ռուսաստանը հարգում է ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունները, բայց նույնքան կարևորում է հնդկական կողմի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը։