Times. Էպշտեյնը Մոսադի կողմից վարձված գործակալ էր
https://parstoday.ir/hy/news/world-i242696-times._Էպշտեյնը_Մոսադի_կողմից_վարձված_գործակալ_էր
Արևմտյան մամուլը կրկին կենտրոնացել է Ջեֆրի Էպշտեյնի վիճահարույց գործի վրա և խոսում է Իսրայելի լրտեսական գործակալության հետ հայտնի միլիարդատիրոջ հնարավոր կապի մասին։
(last modified 2026-02-11T13:02:05+00:00 )
Փետրվար 11, 2026 16:32 Asia/Tehran
  • Times. Էպշտեյնը Մոսադի կողմից վարձված գործակալ էր

Արևմտյան մամուլը կրկին կենտրոնացել է Ջեֆրի Էպշտեյնի վիճահարույց գործի վրա և խոսում է Իսրայելի լրտեսական գործակալության հետ հայտնի միլիարդատիրոջ հնարավոր կապի մասին։

Ըստ այս հաղորդման՝ ըստ ԱՄՆ անվտանգության աղբյուրների որոշ փաստաթղթերի և հայտարարություննեի՝ հնարավոր է, որ Էպշտեյնը լրտեսական պատրաստվածություն է ստացել և կապված է եղել հետախուզական շրջանակների հետ։ Այս հարցը նոր երանգներ է հաղորդել նրա վիճահարույց գործին։
Հղում անելով Times-ին Pars Today-ը հաղորդում է, որ ըստ ՀԴԲ գաղտնի տեղեկատուի փաստաթղթերի ու հայտարարությունների՝ հավանական է, որ Էպշտեյնը հավաքագրվել է Մոսադի կողմից և նույնիսկ սերտ կապեր է ունեցել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էպշտեյնին հրավիրել են Թել Ավիվ և առաջարկել օգտագործել կեղծանուն։
Նոր փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ Էհուդ Բարաքը 2013-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ այցելել է Էպշտեյնի Նյու Յորքում գտնվող տուն, և որ նրանց միջև շփումները շարունակվել են նույնիսկ Էպշտեյնի առաջին ձերբակալությունից հետո։ Գործում հիշատակվում են հետախուզական շրջանակների հետ կապված որոշ անձանց, ինչպես նաև Էպշտեյնի մտերիմ գործընկեր Գիսլեն Մաքսվելի անունները։
«Իսրայել Թայմս»-ը, հղում անելով ՀԴԲ աղբյուրին, պնդում է, որ Էպշտեյնը Բարաքի հսկողության ներքո հետախուզական գործունեության համար վերապատրաստում է անցել։ Հրապարակված նոր փաստաթղթերն ընդլայնել են իշխանությունների և անվտանգության ծառայությունների հետ Էպշտեյնի կապերի և ցանցի վերաբերյալ հարցերի շրջանակը և բարձրացրել դործի թաքնված կողմերի վերաբերյալ քննարկումները։