Գրոսի. Իրանն որպես NPT պայմանագրի անդամ իրավունք ունի հարստացնել ուրանը
-
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի
Pars Today - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը խոստովանել է, որ Իրանը՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) անդամ, իրավունք ունի հարստացնել ուրանը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն «Ռաֆայել Գրոսսին» բրիտանական «Financial Times» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կարող է հարստացնել ուրանը, բայց դրա դիմաց պետք է ապահովի միջուկային նյութերի մինչև «վերջին գրամի» մոնիթորինգի և ստուգման հնարավորություն՝ համոզվելու համար, որ որևէ շեղում տեղի չի ունեցել։
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ նա որպես NPT անդամ, իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ նպատակներով և չի հրաժարվի այդ իրավունքից։ Այս դիրքորոշումն ավելի ակնառու դարձավ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտպանության ներքո գտնվող երեք իրանական միջուկային օբյեկտները թիրախավորվեցին ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից։
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը շեշտեց, որ գործակալության տեսուչները ամիսներ շարունակ սպասում են Իրանի միջուկային օբյեկտներ մուտք գործելու համար։ Գրոսսին նաև պնդեց, որ բարձր հարստացված ուրանի պաշարները, հավանաբար, դեռևս պահվում են վնասված իրանական օբյեկտներում, չնայած նա խոստովանեց, որ չի կարող 100% վստահությամբ խոսել այս մասին։
Իր խոսքի մեկ այլ մասում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը անդրադարձավ Իրանի կենտրոնում գտնվող Սպահանում նոր ստորգետնյա օբյեկտի մասին հայտարարմանը և ասաց, որ որոշված էր այնտեղ այցելություն իրականացնել հունիսի 13-ին, բայց ծրագիրը դադարեցվեց Իսրայելի հարձակումների սկսվելուն պես, և գործակալությունը դեռևս տեղյակ չէ դրա մանրամասներից։
Իրանը հայտարարել է, որ հարձակումների ժամանակ չվնասված օբյեկտներում այցելությունները կշարունակվեն, բայց անհրաժեշտ է համարում որոշել վնասված օբյեկտների իրավական և տեխնիկական շրջանակը, ինչպես նաև Գործակալության դիրքորոշումը իրականացված հարձակումների վերաբերյալ։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին էլ ընդգծել է, որ Գործակալությունը պետք է հայտարարի ռմբակոծված օբյեկտների ստուգման որոշակի ընթացակարգի մասին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է, որ Գործակալության հետ համագործակցությունը կշարունակվի վերահսկողության պայմանագրի պարտավորությունների և ներքին օրենքների շրջանակներում։ Միևնույն ժամանակ, Financial Times-ի զեկույցում նշվում է, որ Իսրայելի ռեժիմը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ չէ և իր միջուկային օբյեկտները միջազգային ստուգումների չի ենթարկել։