Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար՝ Սեյյեդ Աբբաս Արաղչին Թուրքիայի Արտաքին գործերի նախարար՝ Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում խոսել է տարածաշրջանի իրադարձությունների և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ։
Իրանի Արտաքին գործերի նախարարը նշելով,որ Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ ոչ մի արկ չի արձակվել, ընդգծել է տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերությունները խափանելու համար Սիոնիստական ռեժիմի սադրանքների նկատմամբ զգոնության անհրաժեշտությունը ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարն իր իրանցի գործընկերոջը շնորհավորել է այաթոլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենիի Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Հաքան Ֆիդանն ընդգծել է խոր ու եղբայրական հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։
Այս հեռախոսազրույցում կողմերը որոշել են հաշվի առնելով երկու երկրի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, անհապաղ համատեղ ռազմական փորձագիտական խումբ կյանքի կոչել վերջերս արված պնդումները ճշգրտորեն քննարկելու համար։