Բաղայի. Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i245640-Բաղայի._Պակիստանի_միջնորդությամբ_ԱՄՆ_ի_հետ_բանակցությունները_շարունակվում_են
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են և Թեհրանը շեշտը դնում է իր իրավունքների իրականացման, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման, սառեցված ակտիվների ազատման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման երաշխիքի վրա։
(last modified 2026-05-21T06:29:14+00:00 )
Մայիս 21, 2026 09:57 Asia/Tehran
  •  Բաղայի. Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են և Թեհրանը շեշտը դնում է իր իրավունքների իրականացման, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման, սառեցված ակտիվների ազատման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման երաշխիքի վրա։

Էսմայիլ Բաղային նաև զգուշացրել է, որ Իրանն «անմիջապես և իր ողջ ուժով» կպատասխանի ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ցանկացած արկածախնդրության։ Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու կարողություն, և որ պատերազմի և լարվածության շարունակականությունը չի բխում ԱՄՆ-ի և միջազգային հանրության շահերից։
Հղում անելով՝IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Բաղային անդրադարձել է Թեհրանի և Օմանի միջև համագործակցությանը՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու համար, և ասել, որ Իրանը գործում է տարածաշրջանային անվտանգության շրջանակներում, սակայն Իսրայելը, ԱՄՆ-ն և նրանց կողմնակիցները չեն կարող շահագործել այս ռազմավարական ջրային ուղին՝ առանց հաշվի առնելու Իրանի պայմաններն ու նկատառումները։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ պատերազմի և միակողմանի ճնշումների դադարեցումը անհրաժեշտ են բանակցային գործընթացում ցանկացած առաջընթացի համար։