Մեկ միլիոն ական. Ղարաբաղյան պատերազմի վտանգավոր ժառանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i245766-Մեկ_միլիոն_ական._Ղարաբաղյան_պատերազմի_վտանգավոր_ժառանգությունը
Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ղարաբաղի տարածաշրջանից ստացած նախնական տվյալներով հայտնաբերվել է մեկ միլիոնից ավելի չվնասազերծված ական. խնդիր, որը շարունակում է լուրջ սպառնալիք լինել մարդկային անվտանգության և տարածաշրջանի վերակառուցման գործընթացի համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1991 թվականից ի վեր հազարավոր մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պատերազմից մնացած ականների և զինամթերքի պայթյունից:
(last modified 2026-05-24T14:06:32+00:00 )
Մայիս 24, 2026 17:35 Asia/Tehran
  • Մեկ միլիոն ական. Ղարաբաղյան պատերազմի վտանգավոր ժառանգությունը

Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ղարաբաղի տարածաշրջանից ստացած նախնական տվյալներով հայտնաբերվել է մեկ միլիոնից ավելի չվնասազերծված ական. խնդիր, որը շարունակում է լուրջ սպառնալիք լինել մարդկային անվտանգության և տարածաշրջանի վերակառուցման գործընթացի համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1991 թվականից ի վեր հազարավոր մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պատերազմից մնացած ականների և զինամթերքի պայթյունից:

Defa Press-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ծառայության տնօրենների խորհրդի փոխնախագահ Սամիր Փուլադովը Բաքվում կայացած «Հետկոնֆլիկտային վերակառուցում» հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 1991 թվականից մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը առնվազն 530 մարդ զոհվել է ականների պայթյուններից, իսկ 131-ը՝ կասետային ռումբերից: Բացի այդ, 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից մինչև 2025 թվականի մայիսը ականների պայթյունը խլել են 73 մարդու կյանք:

Այս վիճակագրության համաձայն՝ 1991-ից մինչև 2025 թվականը ականներից զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է 3500-ը, այդ թվում՝ 302 երեխա և երիտասարդ, և 38 կին։ Բաքվի պաշտոնյաները ընդգծում են, որ տարածքի լիակատար մաքրումը հնարավոր չի լինի առանց միջազգային համագործակցության և աջակցության։