Միրշայմեր. Աշխարհում ոչ մի ուժ չի կարող հաղթել Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i245786-Միրշայմեր._Աշխարհում_ոչ_մի_ուժ_չի_կարող_հաղթել_Իրանին
Քաղաքագիտության պրոֆեսոր և միջազգային հարաբերությունների տեսաբան Ջոն Միրշայմերն ասում է. «Եթե 40-օրյա ավիահարվածների ընթացքում Միացյալ Նահանգները և Իսրայելը իրենց ողջ ուժով չկարողացան հաղթել Իրանին, աշխարհում ոչ մի այլ ուժ ի վիճակի չէ դրան, ինչը նշանակում է, որ դա գործնականում անհնար է»։
(last modified 2026-05-25T07:08:52+00:00 )
Մայիս 25, 2026 10:36 Asia/Tehran
  • Միրշայմեր. Աշխարհում ոչ մի ուժ չի կարող հաղթել Իրանին

Քաղաքագիտության պրոֆեսոր և միջազգային հարաբերությունների տեսաբան Ջոն Միրշայմերն ասում է. «Եթե 40-օրյա ավիահարվածների ընթացքում Միացյալ Նահանգները և Իսրայելը իրենց ողջ ուժով չկարողացան հաղթել Իրանին, աշխարհում ոչ մի այլ ուժ ի վիճակի չէ դրան, ինչը նշանակում է, որ դա գործնականում անհնար է»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ջոն Միրշայմերն ասել է. «Իսրայելական լոբբին տարիներ շարունակ խոստացել է ռեժիմի փոփոխություն Իրանում, բայց իրականությունն այն է, որ Իրանը հշարունակում է մնալ իր տեղում»։
Նա հավելել է. «ԱՄԷ-ն համագործակցել է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ Իրանի դեմ հարձակումներում և գնում է դեպի պատերազմ։ Բայց նրանք միայնակ Իրանի դեմ ոչ մի շանս չունեն»։
Պրոֆեսորը նշել է․ «Եթե ԱՄԷ-ն մտնի պատերազմի մեջ, իրանցիները հեշտությամբ կհարվածեն նրանց աղազրկման օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին և ամբողջությամբ կոչնչացնեն այս երկիրը։ ԱՄԷ-ն պետք է անհապաղ համաձայնության գա Իրանի հետ»։