Թրամփ. Խենթ մարդ, ով կորցրել է դաշնակիցների վստահությունը
Շատ ամերիկացիներ կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծի անկանխատեսելիությունը անվստահությունէ առաջացրել նրա նկատմամբ։
Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի այն քաղաքական գործիչներից է, ով ինքն իր մասին խոսելիս բազմիցս օգտագործվել է «խելագար» բառը իր համար և հպարտացել են դրանով։ 2018 թվականին ընթրիքի ժամանակ նա իրեն «խելագար» անվանեց՝ քննարկելով Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները։
2024 թվականի ընտրարշավի ժամանակ Թրամփը պնդում էր, որ Չինաստանի նախագահը հարգում է իրեն՝ «խելագարության» պատճառով։
Սակայն այդ միտումը Թրամփին դարձրել է անկայուն կերպար, որին այլևս չի կարելի վստահել՝ «հաճախակի նահանջների» պատճառով։
Atlantic-ը գրում է, որ նույնիսկ նրա դաշնակիցները չգիտեն, թե արդյոք կարո՞ղ են հույս դնել նրա որ խոսքերի և գործողությունների վրա։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը երկու անգամ հարձակվել է Իրանի վրա բանակցությունների ընթացքում, ինչը դաշնակիցներին, և իրանցիներին ավելի անվստահ է դարձրել այս նախագահի նկատմամբ, քան նախկինում։ Թրամփը նախկինում խնդրել էր իր դաշնակիցներին օգնության հասնել Հորմուզի նեղուցը բացելու համար, սակայն այդ խնդրանքները անպատասխան են մնացել։
ԱՄՆ նախագահի «անվստահելի լինելը» նշվել է որպես ամենակարևոր պատճառներից մեկը, թե ինչու դաշնակիցները չեն մտել Իրանի պատերազմի մեջ։ Շատ եվրոպացիներ ասել էին, որ «սա իրենց պատերազմը չէ»։
Մասնագետների կարծիքով, այն, ինչը նախկինում անվանում էին Թրամփի «անկանխատեսելիություն», «այժմ վերածվել է անկայունության և անորոշության»։
Atlantic ամսագիրն անդրադարձել է նաև այլ երկրների պաշտոնյաների մտահոգություններին՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների վերաբերյալ, նշելով, որ կա կտրուկ տարբերություն ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումների և Թրամփի սոցիալական ցանցերում արված հայտարարությունների միջև։