Մոսկվայում Իրանի դեսպան. Ամերիկացիները ներդաշնակ չեն միմյանց հետ
https://parstoday.ir/hy/news/world-i245908-Մոսկվայում_Իրանի_դեսպան._Ամերիկացիները_ներդաշնակ_չեն_միմյանց_հետ
Pars Today - Անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում կայացած բանակցություններին՝ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է. «ԱՄՆ բանակցային թիմի և այս երկրի նախագահի որոշ հակասական դիրքորոշումներ վկայում են, որ նրանք ներդաշնակ չեն միմյանց հետ»։
(last modified 2026-05-27T13:41:55+00:00 )
Մայիս 27, 2026 17:10 Asia/Tehran
  • Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի
    Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալի

Pars Today - Անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում կայացած բանակցություններին՝ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է. «ԱՄՆ բանակցային թիմի և այս երկրի նախագահի որոշ հակասական դիրքորոշումներ վկայում են, որ նրանք ներդաշնակ չեն միմյանց հետ»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Փոխանակվել են մի քանի առաջարկներ, բայց այս տեսակի մոտեցման ապարդյուն լինելու պատճառը Թրամփի անձնական մոտեցումն է»։

Մոսկվայում Իրանի դեսպանն ասել է. «Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Ամերիկայում միայն մեկ մարդ է որոշում կայացնողը, և դա Թրամփը է. Թրամփն էլ իր համար հեղինակությունից ու հաղթանակից բացի ուրիշ ոչինչ նկատի չունի»։

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Այսօր Ամերիկայի և անձամբ Թրամփի հետ կապված խնդիրն այն է, որ նա ցանկանում է հրահանգներ տալ։ Եթե մենք պետք է ընդունեինք ամերիկացիների հրահանգները, ապա էլ ինչու՞ դիմադրեցինք և կանգնեցինք մոտ հինգ տասնամյակ։ Մենք մեծ գին ենք վճարել մեր երկրի անկախության համար. բնական է, որ մենք չենք ընդունում թելադրանքներ»։