Արաղչիի ուղերձը Ջոզեֆ Աունին. Փրկեք Լիբանանը իր իրական թշնամուց
Հունիս 06, 2026 10:32 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին ուղղված ուղերձում ընդգծել է. «Փրկեք Լիբանանը իր իրական թշնամուց»։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Արաղչին X-ում գրել է. «Հիմնվելով պարոն Ջոզեֆ Աունի հայտարարությունների վրա՝ կարծիք է ստեղծվում, թե Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հինգերորդը, տեղահանել լիբանանցիների մեկ քառորդին և ամեն օր ռմբակոծում է իր երկիրը»։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հավելել է. «Եթե Լիբանանը Իրանի համար առևտրի առարկա լիներ, մենք վաղուց համաձայնության կհասնեինք։ Փրկեք Լիբանանը իր իրական թշնամուց, պարոն նախագահ»։