Հայաստան՝ Իրանի կարևոր գործընկերը տարածաշրջանային էներգետիկ հավասարումներում
https://parstoday.ir/hy/news/world-i246334-Հայաստան_Իրանի_կարևոր_գործընկերը_տարածաշրջանային_էներգետիկ_հավասարումներում
Հայաստանը, Թուրքմենստանի հետ միասին, շարունակում են մնալ Իրանի ներմուծվող էլեկտրաէներգիայի մատակարարներից մեկը և կարևոր դեր են խաղում հարևան երկրների միջև էներգետիկ համագործակցության շարունակման գործում:
(last modified 2026-06-07T12:16:20+00:00 )
Հունիս 07, 2026 15:44 Asia/Tehran
  • Հայաստան՝ Իրանի կարևոր գործընկերը տարածաշրջանային էներգետիկ հավասարումներում

Հայաստանը, Թուրքմենստանի հետ միասին, շարունակում են մնալ Իրանի ներմուծվող էլեկտրաէներգիայի մատակարարներից մեկը և կարևոր դեր են խաղում հարևան երկրների միջև էներգետիկ համագործակցության շարունակման գործում:

Էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգիայի և էներգիայի փոխնախարարը հայտարարել է, որ Իրանի էլեկտրաէներգիայի ընդհանուր ներմուծումը այս երկու երկրներից հասել է մոտ 500 մեգավատի, և այս ընհթացքը շարունակվում է:

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոստաֆա Ռաջաբին, անդրադառնալով Հայաստանի և Թուրքմենստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման շարունակությանը, ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը դեռևս գործում է: Նա նաև անցյալի համեմատ հայտարարել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունների օգտագործման կրճատման մասին:

Հայաստանից էլեկտրաէներգիայի շարունակական ներմուծումը ցույց է տալիս Թեհրանի և Երևանի միջև էներգետիկ հարաբերությունների կարևորությունը: Մասնագետները կարծում են, որ էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է նպաստել երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և Հայաստանի դերի մեծացմանը տարածաշրջանային էներգետիկ հավասարման մեջ, մի հարց, որն ավելի կարևոր է դարձել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: