Հայաստան՝ Իրանի կարևոր գործընկերը տարածաշրջանային էներգետիկ հավասարումներում
Հայաստանը, Թուրքմենստանի հետ միասին, շարունակում են մնալ Իրանի ներմուծվող էլեկտրաէներգիայի մատակարարներից մեկը և կարևոր դեր են խաղում հարևան երկրների միջև էներգետիկ համագործակցության շարունակման գործում:
Էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգիայի և էներգիայի փոխնախարարը հայտարարել է, որ Իրանի էլեկտրաէներգիայի ընդհանուր ներմուծումը այս երկու երկրներից հասել է մոտ 500 մեգավատի, և այս ընհթացքը շարունակվում է:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոստաֆա Ռաջաբին, անդրադառնալով Հայաստանի և Թուրքմենստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման շարունակությանը, ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը դեռևս գործում է: Նա նաև անցյալի համեմատ հայտարարել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունների օգտագործման կրճատման մասին:
Հայաստանից էլեկտրաէներգիայի շարունակական ներմուծումը ցույց է տալիս Թեհրանի և Երևանի միջև էներգետիկ հարաբերությունների կարևորությունը: Մասնագետները կարծում են, որ էլեկտրաէներգիայի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է նպաստել երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և Հայաստանի դերի մեծացմանը տարածաշրջանային էներգետիկ հավասարման մեջ, մի հարց, որն ավելի կարևոր է դարձել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: