ԱՄՆ բանակի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտ
Հունիս 09, 2026 11:58 Asia/Tehran
Pars Today - The New York Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ բանակի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտ։
Pars Today-ի հաղորդմամբ, New York Times-ը երկու անանուն աղբյուրներին հղումով գրել է. - երկուշաբթի (հունիսի 8-ին), ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտ և նրա երկու ուղևորները անվտանգ փրկվել են։
New York Times-ը գրել է. -Միջադեպը հետաքննվում է, և դեռևս պարզ չէ, թե արդյոք ուղղաթիռը խփվել է Իրանի կողմից, թե տեխնիկական անսարքություն է ունեցել, թե՞ այլ խնդրի է հանդիպել։