Իրանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էին
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հարձակումները ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում, և ընդգծել , որ Իրանի զինված ուժերը այս գործողությանը պատասխանել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան՝ ԱՄՆ-ն Իրանիդ եմ հարձակումներ է սկսել՝ Հորմուզի նեղուցում Apache ուղղաթիռի խոցման պատրվակով։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս գործողությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին և միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքի սկզբունքին և արտացոլում է Վաշինգտոնի ռազմատենչ մոտեցումը։
Հայտարարության համաձայն՝ ի պատասխան այս ագրեսիայի, ԻԻՀ ԶՈՒ-ն թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաները, որտեղից իրականացվել են հարձակումները։ Նախարարությունը նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին՝ կանխել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից իրենց տարածքն ու կառույցներն Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու համար օգտագործելը, ինչպես նաև կոչ է արել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել ագրեսորներին։