Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Իսլամաբադի դերակատարությունը բանակցային գործընթացում, Իրանի և Պակիստանի արտգործնախարարներն ընդգծել են դիվանագիտական ուղու շարունակությանն աջակցելու և կողմերի կողմից փոխըմբռնման հուշագրի դրույթներին հավատարիմ մնալու կարևորությունը։
Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի դադարեցման համար։ Նա զգուշացրել է, որ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրելու է ԱՄՆը։
Մոհամմադ Իսհաղ Դարը ողջունել է ընթացիկ բանակցային գործընթացը և վերահաստատել Պակիստանի աջակցությունը դրական և կայուն արդյունքների հասնելուն ուղղված ջանքերին։