Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i246820-Իրանի_և_Պակիստանի_արտգործնախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Իսլամաբադի դերակատարությունը բանակցային գործընթացում, Իրանի և Պակիստանի արտգործնախարարներն ընդգծել են դիվանագիտական ուղու շարունակությանն աջակցելու և կողմերի կողմից փոխըմբռնման հուշագրի դրույթներին հավատարիմ մնալու կարևորությունը։
(last modified 2026-06-20T06:52:14+00:00 )
Հունիս 20, 2026 10:19 Asia/Tehran
  •  Իրանի և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Իսլամաբադի դերակատարությունը բանակցային գործընթացում, Իրանի և Պակիստանի արտգործնախարարներն ընդգծել են դիվանագիտական ուղու շարունակությանն աջակցելու և կողմերի կողմից փոխըմբռնման հուշագրի դրույթներին հավատարիմ մնալու կարևորությունը։

Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի դադարեցման համար։ Նա զգուշացրել է, որ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրելու է ԱՄՆը։
Մոհամմադ Իսհաղ Դարը ողջունել է ընթացիկ բանակցային գործընթացը և վերահաստատել Պակիստանի աջակցությունը դրական և կայուն արդյունքների հասնելուն ուղղված ջանքերին։