«Ալբանիան վաճառքի համար չէ» կոչը՝ Թրամփի նախագծի ստվերում
Pars Today – Հազարավոր մարդիկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելով վերջին տարիների ամենախոշոր հավաքներից մեկին՝ բողոքելով պահպանվող տարածքում շքեղ հանգստավայրի կառուցման դեմ։
Այս նախագիծը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ և այժմ դարձել է կոռուպցիայի ու թափանցիկության բացակայության դեմ հասարակական դժգոհության խորհրդանիշ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով IRNA-ին, շաբաթ օրը (հունիսի 20-ին) հազարավոր ալբանացիներ երթ են անցկացրել Տիրանայում։ Այս հավաքը համարվում է ամենախոշոր բողոքի ակցիաներից մեկը վերջին մոտ երեք շաբաթվա ընթացքում, երբ սկսվել են ցույցերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ կապված հանգստյան համալիրի կառուցման ծրագրի դեմ։
Մայիսի վերջից, ցուցարարներն ամեն երեկո հավաքվում են՝ արտահայտելու իրենց բողոքը Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ ՋարեդԿուշների հետ կապված շքեղ հյուրանոցի կառուցման դեմ։
Ցուցարարները նաև պահանջել են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։