ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին
https://parstoday.ir/hy/news/world-i246892-ԱԱ_2026._Բելգիան_ու_Իրանը_չպարզեցին_հաղթողին
Բելգիայի և Իրանի հավաքականները ոչ-ոքի խաղացին 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ G խմբի հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, սակայն խաղն իրադարձություններով հարուստ էր և ստացվեց մրցաշարի ամենալարված հանդիպումներից մեկը։
(last modified 2026-06-22T06:19:26+00:00 )
Հունիս 22, 2026 09:48 Asia/Tehran
  • ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին

Բելգիայի և Իրանի հավաքականները ոչ-ոքի խաղացին 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ G խմբի հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, սակայն խաղն իրադարձություններով հարուստ էր և ստացվեց մրցաշարի ամենալարված հանդիպումներից մեկը։

Իրանի համար այս արդյունքը կարելի է շատ դրական համարել։ Հավաքականը պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը և երկու տուրից հետո ունի 2 միավոր։ Իրանի հավաքականի մարզչական շտաբում աշխատում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

Վերջին տուրում Իրանը կխաղա Եգիպտոսի դեմ, և հենց այդ հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ խմբից դուրս գալու պայքարում։