Իրանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում
Իրանի նավթի նախարարը Հարավաֆրիկյան Հանրապետության էլեկտրաէներգետիկայի և էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մոհսեն Փաքնեժադը հինգշաբթի օրը, BRICS-ի անդամ երկրների նավթի և էներգետիկայի նախարարների 11-րդ նիստի շրջանակում, հանդիպել է ՀԱՀ էլեկտրաէներգետիկայի և էներգետիկայի նախարար Կոգոսիենցո Ռամոկգոպայի հետ և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությունը։
Իրանի նավթի նախարարը չորեքշաբթի օրը հանդիպել էր Հնդկաստանի էներգետիկայի, բնակարանաշինության և քաղաքային հարցերի նախարար Շրի Մանոհար Լալի հետ։ Հանդիպմանը նա կարևորել էր Թեհրանի և Նյու Դելիի միջև տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը։
BRICS-ի անդամ երկրների նավթի և էներգետիկայի նախարարների 11-րդ նիստը անցկացվում է հունիսի 25-26-ը Հնդկաստանի Գուրուգրամ քաղաքում։