Միջազգային քրեական դատարանի երեք դատավորներ հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i247038-Միջազգային_քրեական_դատարանի_երեք_դատավորներ_հայց_են_ներկայացրել_Թրամփի_վարչակազմի_դեմ
Միջազգային քրեական դատարանի (ICC) երեք դատավորներ, Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանում, հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ։
(last modified 2026-06-25T14:11:06+00:00 )
Հունիս 25, 2026 17:37 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանի երեք դատավորներ հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ

Միջազգային քրեական դատարանի (ICC) երեք դատավորներ, Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանում, հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ։

Հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ  հայցի պատճառը նշված դատավորների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն են։
Կանադայից դատավոր Քիմբերլի Փրոստը, Ուգանդայից Սոլոմի Բալունգի Բոսան և Բենինից Ռեյն Ալապինի-Գանսուն մեղադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «դատական գործընթացից դուրս ճնշումներ» գործադրելու և իրենց ֆինանսական ու անձնական շահերը թիրախավորելու մեջ։
Դատավորների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը փորձում է նրանց պատժել նախկին դատական որոշումների համար, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին  կալանավորելու որոշում կայացնելու և Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ քննություն սկսելու որոշման կապակցությամբ։