Օրը, երբ ամերիկյան հանցագործությունը արյունոտեց Պարսից ծոցի երկինքը
1988 թվականի հուլիսի 3-ը քաղավիացիայի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։
Այդ օրն «Իրան Էյր» ընկերության 655 չվերթի ուղևորատար ինքնաթիռը Պարսից ծոցի երկնքում խոցվեց ամերիկյան USS Vincennes ռազմանավից արձակված երկու հրթիռներով։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հանցավոր գործողությունները իրանցիների համար վաղուց հայտնի իրողություն են և չեն սահմանափակվում միայն վերջին տարիների պատերազմներով։ Այդ քաղաքականության ամենաողբերգական դրսևորումներից մեկը տեղի ունեցավ 1988 թվականի հուլիսի 3-ին, երբ Պարսից ծոցի երկինքը ողողվեց անմեղ մարդկանց արյամբ։
Բանդար Աբբասից Դուբայ ուղևորվող 655 չվերթի ինքնաթիռը թռիչքի ընթացքում խոցվեց ամերիկյան USS Vincennes ռազմանավի արձակած երկու հրթիռներով։ Ավիավթարի հետևանքով զոհվեցին օդանավի բոլոր 290 ուղևորներն ու անձնակազմի անդամները։
Միջադեպը տեղի ունեցավ Իրան-Իրաք պատերազմի վերջին ամիսներին՝ Պարսից ծոցում ռազմական լարվածության գագաթնակետին։ Այս ողբերգությունը մինչ օրս համարվում է Իրան-Իրաք ութամյա պատերազմի հետ կապված ամենակարևոր քաղաքական և իրավական գործերից մեկը։