Արտասահմանյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը
https://parstoday.ir/hy/news/world-i247352-Արտասահմանյան_լրատվամիջոցները_լայնորեն_լուսաբանել_են_Իրանի_նահատակ_առաջնորդի_հրաժեշտի_արարողությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հրաժեշտի և հոգեհանգստի արարողությունը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում՝ հայտնվելով բազմաթիվ լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների և թերթերի գլխավոր նորությունների շարքում։
(last modified 2026-07-04T06:53:45+00:00 )
Հուլիս 04, 2026 09:56 Asia/Tehran
  • Արտասահմանյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հրաժեշտի և հոգեհանգստի արարողությունը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում՝ հայտնվելով բազմաթիվ լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների և թերթերի գլխավոր նորությունների շարքում։

Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ ռեպորտաժներ, լուսանկարներ և վերլուծություններ՝ անդրադառնալով այս իրադարձության քաղաքական, դիվանագիտական և տարածաշրջանային նշանակությանը։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձվել արարողությանը մասնակցած օտարերկրյա պատվիրակությունների և մեծաթիվ քաղաքացիների ներկայությանը։
Թուրքական լրատվամիջոցները, այդ թվում՝ Anadolu-ն, TRT-ն և երկրի մի շարք թերթեր, արարողությունը բնութագրել են որպես տարածաշրջանի կարևորագույն քաղաքական և դիվանագիտական իրադարձություններից մեկը։ Վերլուծություններում անդրադարձ է կատարվել նաև արարողության տարածաշրջանային հետևանքներին և դրա ազդեցությանը Իրանի հարաբերությունների վրա հարևան երկրների, ինչպես նաև Արևմտյան Ասիայի զարգացումների համատեքստում։
Չինական Xinhua-ն, CGTN-ը, China Daily-ն և Global Times-ը լայնորեն լուսաբանել են արարողությունը՝ ընդգծելով հասարակության տարբեր շերտերի, քաղաքական ու կրոնական գործիչների և օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությունը՝ այն գնահատելով որպես միջազգային նշանակության կարևոր իրադարձություն։
Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ TASS-ը, RIA Novosti-ն, Rossiyskaya Gazeta-ն և այլ լրատվամիջոցներ, իրենց թղթակիցներին գործուղել են Թեհրան և հրապարակել ծավալուն ռեպորտաժներ։ Ընդգծվել է տասնյակ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Իրանի նահատակ առաջնորդի պաշտոնական հրաժեշտի արարողությանը։