Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/world-i247358-Հազարավոր_իրանցիներ_հավաքվել_Թեհրանի_կենտրոնում
Իրանի նահատակ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:
(last modified 2026-07-04T07:30:21+00:00 )
Հուլիս 04, 2026 10:42 Asia/Tehran
  • Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում

Իրանի նահատակ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:

Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ նրանց ձեռքերում պաստառներ են՝ նահատակ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։

Իրանում  արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:

Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։

Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:

 Նահատակ առաջնորդի  հրաժեշտի արարողությունը Թեհրանում կշարունակվի  մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։  Հուլիսի 8-ին նահատակ առաջնորդի   աճյունը կտեղափոխվի Իրաք` հրաժեշտի և սգո արարողություններ կանցկացվեն նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքներում։

Հուլիսի 9-ին՝ իր հայրենի Մաշհադ  քաղաքում  տեղի կունենա իմամի հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայր տարածքում։