Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում
Իրանի նահատակ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության 2-րդ օրն է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրի պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու սգո արարողություններին:
Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ նրանց ձեռքերում պաստառներ են՝ նահատակ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։
Իրանում արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:
Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։
Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:
Նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կշարունակվի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։ Հուլիսի 8-ին նահատակ առաջնորդի աճյունը կտեղափոխվի Իրաք` հրաժեշտի և սգո արարողություններ կանցկացվեն նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքներում։
Հուլիսի 9-ին՝ իր հայրենի Մաշհադ քաղաքում տեղի կունենա իմամի հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայր տարածքում։