Ղալիբաֆը Թրամփին. Մտածեք 40 միլիոն ամերիկացիների թերսնման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i247370-Ղալիբաֆը_Թրամփին._Մտածեք_40_միլիոն_ամերիկացիների_թերսնման_մասին
ParsToday - Իրանի ժողովրդի դեմ Թրամփի պոռոտախոսությանն ի պատասխան՝ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը հայտարարեց. Մտածեք Ամերիկայում 40 միլիոն մարդկանց թերսնման մասին, ձեր խնդիրները մի՛ վերագրեք ուրիշներին։
(last modified 2026-07-04T13:35:14+00:00 )
Հուլիս 04, 2026 17:04 Asia/Tehran
  • Ղալիբաֆը Թրամփին. Մտածեք 40 միլիոն ամերիկացիների թերսնման մասին

ParsToday - Իրանի ժողովրդի դեմ Թրամփի պոռոտախոսությանն ի պատասխան՝ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը հայտարարեց. Մտածեք Ամերիկայում 40 միլիոն մարդկանց թերսնման մասին, ձեր խնդիրները մի՛ վերագրեք ուրիշներին։

հղում անելով Իրանի հեռարձակման գործակալությանը ParsToday–ը հաղորդել է, որ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ուրբաթ երեկոյան՝ 2026թ․հուլիսի 3-ին կիբեռտարածությունում անգլերեն տեքստում գրել է. «Պատկերացրեք, որ ձեր քաղաքացիներից քառասուն միլիոնից ավելին կախված է սննդի կտրոններից (կառավարության սննդային օգնության ծրագիրը), բայց միևնույն ժամանակ մեկ այլ երկրի «քաղցած» եք անվանում։ 

Նա հավելեց. «Սա սովորական հայտարարություն կամ պնդում չէ. սա սեփական խնդիրը ուրիշին վերագրել է։ Այսինքն՝ դուք ձեր խնդիրները վերագրում եք ուրիշներին»։

Ղալիբաֆը նշել է. «Ձեզ պահեք ձեր խորհուրդներն ու ցուցումները SNAP ծրագրի (ԱՄՆ սննդի օգնության ծրագիր) վերաբերյալ»։

Նա հավելել է. «Մենք ենք որոշում կայացնում մեր սեփական ակտիվների մասին, դուք պետք է մտածեք ձեր երկրում թերսնման մակարդակի մասին»։