Հարավային Կովկասը՝ Իրանի առևտրային միջանցքների դիվերսիֆիկացման նոր ռազմավարության կենտրոնում
Իրանի դեմ վերջին պարտադրված պատերազմի և ծովային ուղիներին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած զարգացումները առավել քան երբևէ բացահայտել են ցամաքային և հյուսիսային միջանցքների ամրապնդման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում Հարավային Կովկասը և Հայաստանը կարող են կարևոր դեր խաղալ Իրանի նոր ռազմավարության մեջ՝ սահմանափակ առևտրային ուղիներից կախվածությունը նվազեցնելու համար: Կովկասի երկրների հետ տարանցիկ կապերի զարգացումը, ինչպես նաև Ռուսաստան և Կենտրոնական Ասիա տանող միջանցքների ամրապնդումը, Իրանի արտաքին առևտրի դիմադրողականությունը բարձրացնելու ամենակարևոր առանցքներից են:
հղում անելով Tasnim-ին , Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի առևտրի ապագան առևտրային ուղիների և գործընկերների դիվերսիֆիկացման մեջ է, այլ ոչ թե մեկ կենտրոնից կախվածության մեջ։ ԱՄԷ-ն դեռ կարող է մնալ Իրանի առևտրային գործընկերներից մեկը, բայց այն չպետք է լինի այս երկրի միակ ուղին համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար:
Հաղորդման համաձայն՝ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի հաղորդակցային ուղիների ներուժի ավելի լայն օգտագործումը, ինչպես նաև Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի և հյուսիսային երկրների հետ առևտրային համագործակցության զարգացումը հնարավորություն կտան ձևավորել տրանսպորտային միջանցքների հավասարակշռված ցանց:
Մասնագետները կարծում են, որ այս բազմուղի ցանցի ընդլայնումը, ճգնաժամերի և արտաքին ճնշումների դիմաց արտաքին առևտրի խոցելիությունը նվազեցնելով , կամրապնդի Իրանի աշխարհաքաղաքական դիրքը՝ Պարսից ծոցը Կովկասին, Ռուսաստանին և Եվրոպային կապելու գործում, և կբարձրացնի երկրի տնտեսական փոխանակումների անվտանգությունն ու կայունությունը։