Գեներալ Ղաանի. Իրաքում նահատակ առաջնորդի հուղարկավորությունն ավելի կուժեղացնի վրեժխնդրության կարմիր գիծը
https://parstoday.ir/hy/news/world-i247480-Գեներալ_Ղաանի._Իրաքում_նահատակ_առաջնորդի_հուղարկավորությունն_ավելի_կուժեղացնի_վրեժխնդրության_կարմիր_գիծը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարն իր ուղերձում գրել է. «Մեր նահատակ առաջնորդի սուրբ աճյունի աննախադեպ հուղարկավորությունը Իրաքում ավելի կամրապնդի ամերիկյան դավադրությունների դեմ երկու ժողովուրդների միասնությունը և ավելի ընդգծված կդարձնի վրեժխնդրության կարմիր գիծը»։
(last modified 2026-07-07T13:41:56+00:00 )
Հուլիս 07, 2026 17:11 Asia/Tehran
  • Գեներալ Ղաանի. Իրաքում նահատակ առաջնորդի հուղարկավորությունն ավելի կուժեղացնի վրեժխնդրության կարմիր գիծը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարն իր ուղերձում գրել է. «Մեր նահատակ առաջնորդի սուրբ աճյունի աննախադեպ հուղարկավորությունը Իրաքում ավելի կամրապնդի ամերիկյան դավադրությունների դեմ երկու ժողովուրդների միասնությունը և ավելի ընդգծված կդարձնի վրեժխնդրության կարմիր գիծը»։

IRNA-ի հաղորդմամբ՝ գեներալ Էսմայիլ Ղաանիի ուղերձում ասվում է. «Իրաքի կառավարության և ժողովրդի կողմից Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության ցանկությունն ու այս պատմական իրադարձության լայնածավալ կազմակերպումը ամբողջ աշխարհին ցույց են տալիս Իրաքի և Իրանի երկու մեծ ժողովուրդների հոգևոր կապերի խորությունը»։

Ուղերձում նաև նշվում է. «Նահատակ առաջնորդի աջակցությունը Իրաքի մեծ ժողովրդին և հարգարժան հոգևոր հեղինակությունների ակտիվ դերակատարությունը նպաստեցին, որ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին Իրաքի անձնազոհ երիտասարդների կողքին պայքարի ԻԼԻՊ-ի և ամերիկյան ագրեսիայի դեմ, մինչև որ հանցագործ Դոնալդ Թրամփը սպանեց երկու ժողովուրդների հերոսին, ինչպես նաև «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի բարձրաստիճան հրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսին»։

«Ղոդս» ուժերի հրամանատարն իր ուղերձում ընդգծել է.«Մեր նահատակ առաջնորդի սուրբ աճյունի աննախադեպ հուղարկավորությունը Իրաքում, ինչպես ժամանակին գեներալ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի մեծաշուք հուղարկավորությունները, ավելի կամրապնդի ամերիկյան դավադրությունների դեմ երկու ժողովուրդների միասնությունը և ավելի ընդգծված կդարձնի վրեժխնդրության կարմիր գիծը»։