Ամերիկացի հետազոտող․ ԱՄՆ-ի բանակն ի վիճակի չէ վերաբացել Հորմուզի նեղուցը
https://parstoday.ir/hy/news/world-i248708-Ամերիկացի_հետազոտող_ԱՄՆ_ի_բանակն_ի_վիճակի_չէ_վերաբացել_Հորմուզի_նեղուցը
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը, անդրադառնալով Իրանի ռազմական հնարավորություններին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային ուժերը չեն կարողանա բացել Հորմուզի նեղուցը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։
(last modified 2026-08-09T07:22:53+00:00 )
Օգոստոս 09, 2026 10:50 Asia/Tehran
  • Ամերիկացի հետազոտող․ ԱՄՆ-ի բանակն ի վիճակի չէ վերաբացել Հորմուզի նեղուցը

Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Փեյփը, անդրադառնալով Իրանի ռազմական հնարավորություններին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային ուժերը չեն կարողանա բացել Հորմուզի նեղուցը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Փեյփը այդ անկարողության պատճառը համարել է ԱՄՆ-ի բանակի օպերատիվ ծրագրում առկա խնդիրները և նշել, որ Իրանի հազարավոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը չափազանց դժվար է, քանի որ դրանք կարող են տեղակայված լինել Իրանի տարբեր հատվածներում, և դրանց թիրախավորումը հեշտ չէ։
Չիկագոյի համալսարանի պրոֆեսորը, բացառելով այս խնդրի լուծման միջանկյալ տարբերակի առկայությունը, հավելել է, որ ԱՄՆ-ի միակ տարբերակն Իրանի կոշտ պահանջներն ընդունելն է։ Փեյփի հայտարարությունները հնչել են այն պայմաններում, երբ Հորմուզի նեղուցով տեղաշարժի նկատմամբ սահմանված սահմանափակումների շարունակականությունը դարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր մարտահրավերներից մեկը։