Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ
Օգոստոս 16, 2026 11:12 Asia/Tehran
Իրանն ու Օմանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցով նավագնացության քարտեզի շուրջ, սակայն որոշ հարցեր դեռ քննարկվում են։ Այս մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիին։
Ավելի վաղ սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը նշել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։