Գեներալ-մայոր Ռեզայի․ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում
Ընդգծելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է որոշեն իրենց ապագան, և որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագա կառուցվածքում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային Իրաքի Գերագույն դատական խորհրդի ղեկավար Ֆաիղ Զիդանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առկա պատմական և մշակութային ընդհանրությունները։ Նա շեշտել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հաստատել, որ ԻԻՀ ցանկանում է տեսնել անկախ և հզոր Իրաք։
Ռեզային նաև կարևորել է երկու երկրների սահմանամերձ շրջաններում տեղակայված՝ հակաիրանական գործունեություն ծավալող խմբավորումների կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։
Ֆաիղ Զիդանը նաև երախտագիտություն հայտնեց Իրանի ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ու ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։