Արաբ փորձագետ. Իրանի անսասանությունը Թրամփին հասցրել է խելագարության եզրին
https://parstoday.ir/hy/news/world-i249546-Արաբ_փորձագետ._Իրանի_անսասանությունը_Թրամփին_հասցրել_է_խելագարության_եզրին
Pars Today - Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ և գրողն ասել է. Իրանի ռազմավարական և տնտեսական համբերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցրել է խելագարության եզրին։
(last modified 2026-08-28T14:57:41+00:00 )
Օգոստոս 28, 2026 18:26 Asia/Tehran
  • Արաբ փորձագետ. Իրանի անսասանությունը Թրամփին հասցրել է խելագարության եզրին

Pars Today - Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ և գրողն ասել է. Իրանի ռազմավարական և տնտեսական համբերությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցրել է խելագարության եզրին։

Հղում անելով IRNA-ին, «Pars Today»-ը հաղորդել է, որ արաբ գրող, Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ֆարես Ալ-Հաբաշնեն «Arabi 21» կայքում հրապարակված հոդվածում գրել է. «ԱՄՆ-ի ներկայիս ռազմավարական մոտեցումը Իրանի նկատմամբ կենտրոնացած է տնտեսական ճնշման և ծովային ու ֆինանսական շրջափակման վրա»։

Նա հավելել է. Տնտեսական շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությունը Միացյալ Նահանգները վարում է 1979 թվականից, այսինքն՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ու դրան հաջորդած տասնամյակներում, և այս տարիների ընթացքում Իրանը դրան հակադարձել է հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանում իր դաշնակիցների նկատմամբ բաց դռների քաղաքականությամբ։

Նա հավելել է. ԱՄՆ կառավարությունը տնտեսական պատժամիջոցները համարել է Իրանից զիջումներ ստանալու, նրա վարքագիծը փոխելու և տարածաշրջանային ազդեցության իմաստը վերաիմաստավորելու միջոց։ Սակայն ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների ռազմավարական տարբերակի խնդիրն այն է, որ Իրանը տասնամյակների ընթացքում սովորել է հարմարվել պատժամիջոցներին, պահանջներին և դրանից բխող ծախսերին։

Մասնագետը շեշտել է. Իրանի ռազմավարական և տնտեսական համբերությունը շփոթեցրել է ամերիկացիներին և ԱՄՆ նախագահին հասցրել անտանելի խելագարության՝ Իրանի դիրքորոշման անսասանության ու քաջության պատճառով, հատկապես, որ Թրամփը սիրում է արագ արդյունքների հասնել պատերազմներում և ճգնաժամերում և կարծում է, որ ոչ ոք երբեք չի համարձակվի չհնազանդվել իրեն կամ չի մերժի իր խնդրանքը, և ամեն ինչ կընթանա իր ցանկությամբ։

Նա պարզաբանեց, որ Իրանին մեկուսացնելու և տնտեսապես շրջափակելու քաղաքականություն որդեգրելով՝ ԱՄՆ-ն ձգտում է այնպիսի արդյունքի, որին չի հասել ռազմական պատերազմում։