Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i25207-Վարշավայում_մեկնարկում_է_ՆԱՏՕ_ի_գագաթնաժողովը
Վարշավայում այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 28 երկրների պետությունների ու կառավարութունների ղեկավարերի երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում դաշինքը, մասնավորապես, պետք է որոշում ընդունի արևելյան ուղղությամբ իր հնարավորությունների ուժեղացման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2016 09:11 Asia/Tehran
  • Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վարշավայում այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 28 երկրների պետությունների ու կառավարութունների ղեկավարերի երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում դաշինքը, մասնավորապես, պետք է որոշում ընդունի արևելյան ուղղությամբ իր հնարավորությունների ուժեղացման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Վարշավա կժամանեն ՆԱՏՕ-ի 28 երկրների և 26 գործընկեր պետությունների 65 պատվիրակություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Համաշխարհային բանկի և ՆԱՏՕ-ի շտաբների ներկայացուցիչներ։

«Մենք այսօր վշտով խոստովանում ենք, որ անցել ենք Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցության, քանի որ Եվրոպայի մեր տեսլականը սկզբունքորեն այլ է»,- գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Վարշավայում կայացած փորձագիտական ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ դաշինքը սկսում է փոխակերպման նոր գործընթաց՝ հակառակ նրան, որ անցկացրել է սառը պատերազմից հետո։