Ռուս-վրացական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի եւ Իրանի հետ միջազգային նախագծերով
https://parstoday.ir/hy/news/world-i25261-Ռուս_վրացական_ընկերությունը_հետաքրքրված_է_Հայաստանի_եւ_Իրանի_հետ_միջազգային_նախագծերով
«Միասնական էներգետիկական համակարգի դաշնային ցանցային ընկերության» կառավարման նախագահ Անդրեյ Մուրովը Վրաստանում հանդիպել է Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ «ՍակՌուսէներգո»-ի ղեկավարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2016 16:14 Asia/Tehran
  • Ռուս-վրացական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի եւ Իրանի հետ միջազգային նախագծերով

«Միասնական էներգետիկական համակարգի դաշնային ցանցային ընկերության» կառավարման նախագահ Անդրեյ Մուրովը Վրաստանում հանդիպել է Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ «ՍակՌուսէներգո»-ի ղեկավարությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի հետ միջազգային նախագծերում «ՍակՌուսէներգո»-ի մասնակցության մոտեցումները, հաշվի առնելով ավելի վաղ ստորագրված փաստաթղթերը եւ Վրաստանում էլեկտրաէներգիայի զարգացման գլխավոր սխեմաները: Որպես սկզբունքային պայմաններ, նշվել են նախագծերի տնտեսական նպատակահարմարությունը եւ ընկերության ֆինանսական կայունության պահպանումը:

«ՍակՌուսէներգո»-ն «ԴՑԸ ՄԷՀ»-ի եւ Վրաստանի Էներգետիկայի նախարարության համատեղ ընկերությունն է, հայտնում է Sputnik-Գրուզիան: