ՆԱՏՕ-ն կստեղծի սեփական հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/world-i25510-ՆԱՏՕ_ն_կստեղծի_սեփական_հետախուզություն
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում են ընդունել ստեղծելու հետախուզության և անվտանգության նոր ծառայություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 08:48 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կստեղծի սեփական հետախուզություն

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում են ընդունել ստեղծելու հետախուզության և անվտանգության նոր ծառայություն:

Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում՝ հայտնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ դաշինքի բարեփոխումը անհրաժեշտ է «աճող արտաքին սպառնալիքներին արձագանքելու համար»: «Հետախուզական ռեսուրսների լայն սպեկտրի վրա հենվելու ՆԱՏՕ-ի կարողությունը բարձրացնելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել հետախուզության և անվտանգության նոր ծառայություն, որը կղեկավարի գլխավոր քարտուղարի՝ հետախուզության և անվտանգության հարցերով օգնականը»,- ասված է կոմյունիկեում:

Նշվում է, որ նոր ստորաբաժանումը, բացի իր հիմնական խնդիրներից, պետք է ապահովի դաշնակիցների կողմից տրամադրվող հետախուզական տեղեկատվության առավելագույն արդյունավետ կիրառումը: