Անջեյ Կասպշիկի մանդատը մեկ տարով երկարաձգվել է
Փետրվար 04, 2016 16:55 Asia/Tehran
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Լեհ Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 1997 թվականի հունվարին:
Կասպշիկը ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, աջակցում է ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի խաղաղարար գործունեությանը` հիմնված Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների վրա: Միաժամանակ նա իր աջակցությունն է ցուցաբերում հակամարտող կողմերին վստահության մթնոլորտի ձևավորման, մարդասիրական և այլ միջոցների կիրառման և զարգացման գործում, որոնք նպաստում են խաղաղության գործընթացին: