Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում
https://parstoday.ir/hy/news/world-i27835-Լավրովն_ու_Քերին_հանդիպել_են_Լաոսում
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ` Լաոսում կայացած Ասիայի հարավ-արևմտյան պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 08:05 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ` Լաոսում կայացած Ասիայի հարավ-արևմտյան պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում:

Ինչպես նշում է gazeta.ru-ն,  ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետները քննարկել են  Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև շոշափել են երկկողմ հարաբերությունների թեման:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ սիրիական հակամարտության կարգավորման, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Վաշինգտոնի կարծիքները դեռևս շատ հեռու են իրարից: