Էրդողանի մամուլի քարտուղար. Նախագահը չի կարողանում կապվել Պուտինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i2812-Էրդողանի_մամուլի_քարտուղար._Նախագահը_չի_կարողանում_կապվել_Պուտինի_հետ
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 06:27 Asia/Tehran
  • Էրդողանի մամուլի քարտուղար. Նախագահը չի կարողանում կապվել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապարդյուն փորձում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերել է Anadolu-ն:

ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել են, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ոչնչացրեց ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռը: