Թուրքիայի հեղաշրջման փորձից հետո Հունաստանի փախստականների թիվն աճել է
Փախստականների թիվը, ովքեր գտնվում էին Հունաստանի կղզիներում, մեծացել է` Թուրքիայի հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Ինչպես հայտնի է` հեղաշրջան անհաջող փորձից երկու շաբաթ անց ավելի քան 1170 միգրանտ անցել են Էգեյան ծովը: Բացի այդ, երկու շաբաթ առաջ նրանց թիվը կազմում էր 560 մարդ:
Պարբերականը մեջբերում է անում Իտալիայի տվյալները. «Անցյալ շաբաթ միայն 4 օրում այնտեղ փրկվել են 6.5 հազար փախստական, ովքեր փորձել են հասնել Եվրոպա ծովի միջոցով»:
Նշվում է նաև ծովափին հայտնաբերված փախստականների 120 մարմինների մասին:
«Անօրինական միգրացիան գոյություն է ունեցել նաև առաջ, սակայն անվտանգության վատացման և պետական իշխանության բացակայության հետ մեկտեղ ճգնաժամն ավելի խորացավ»,- ասվում է պարբերականում:
operativ.am
2/8/2016