Ռուսաստանը վերադառնում է՝ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ- ի գլխավոր հրամանատարը
https://parstoday.ir/hy/news/world-i28828-Ռուսաստանը_վերադառնում_է_հայտարարել_է_Եվրոպայում_ՆԱՏՕ_ի_գլխավոր_հրամանատարը
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Կետրիս Սկապարոտին Ասպենեում անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական հաջողություններից տպավորված է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 14:16 Asia/Tehran
  • Ռուսաստանը վերադառնում է՝ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ- ի գլխավոր հրամանատարը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Կետրիս Սկապարոտին Ասպենեում անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական հաջողություններից տպավորված է։

Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանին հաջողվել է լրջորեն ամրապնդվել ռազմական առումով եւ լուծել շատ խնդիրներ։ «Դուք կարող եք տեսնել, որ նրանք սովորում են»,- ասել է Սկապարոտին։

Նա նշել է, որ ռուսական ռազմական դոկտրինի մեծ մասը հիմնված է խորհրդայինի վրա, սակայն այնտեղ նկատել է նաեւ ռուսական զինվորականների «հարմարեցում»։« Նրանք տեսնում են ինչ է կատարվում այլ երկրներում եւ իրենց դոկտրինը համապատասխանեցնում են նոր պայմաններին եւ արդիականացնում են բանակը։ Նրանք վերակազմավորում են իրենց ուժերը, այն դարձել են ավելի փոքր, որպեսզի դրանք ավելի արհեստավարժ լինեն»,- ասել է Սկապարոտին։

Նա հիշել է, որ իր ռազմական կարիերայի սկզբին ուսումնասիրել է ռուսերեն, որպեսզի հեշտ լինի հասկանալ Ռուսաստանը եւ պայքարել նրա դեմ։ Հետո նրա մոտեցումը փոխվել է, քանի որ 1990- ականներին սկսել է աշխատել ռուս զինվորականների հետ։ «Այժմ Ռուսաստանը վերադառնում է»,- հայտարարել է՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքը։