Թրամփը քննադատել է Օբամային մզկիթ այցելելու պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i2890-Թրամփը_քննադատել_է_Օբամային_մզկիթ_այցելելու_պատճառով
Նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է Բարակ Օբամային մզկիթ այցելելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 16:04 Asia/Tehran
  •  Թրամփը քննադատել է Օբամային մզկիթ այցելելու պատճառով

Նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է Բարակ Օբամային մզկիթ այցելելու պատճառով:

Քննադատելով ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային Բալթիմոր քաղաքի «Իսլամական համայնք»-ի մզկիթ այցելելու համար, Դոնալդ Թրամփն ասել է.«Միթե մուսուլմանների մզկիթում ինչ ծրագիր կար, որ Օբաման այցելել է այնտեղ և ներողություն է խնդրել նրանցից»:

Թրամփը հայտարարել է, որ դեռ շարունակում է մնալ իր հակաիսլամական դիրքորոշման վրա:

2016թ. փետրվարի 3-ին, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման առաջին անգամ նախագահի պաշտոնում այցելել է այդ երկրի մզկիթներից մեկը:

ԱՄՆ-ում բնակվում են շուրջ 3 մլն. 300 հազար մուսուլմաններ:

2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ի մուսուլման հասարակությունն այդ երկրի անվտանգության կազմակերպությունների հսկողության տակ են գտնվում:

Իր նախընտրական քարոզարշավների ընթացքում Թրամփը բազմիցս անարգալից արտահայտություններ է կատարել մուսուլմանների վերաբերյալ: