Առաջատար համաշխարհային բանկերը նոր թվային արժույթ կստեղծեն. FT
https://parstoday.ir/hy/news/world-i31822-Առաջատար_համաշխարհային_բանկերը_նոր_թվային_արժույթ_կստեղծեն._ft
Աշխարհի առաջատար UBS, Deutsche Bank, Santander, BNY Mellon բանկերը հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 12:16 Asia/Tehran
  • Առաջատար համաշխարհային բանկերը նոր թվային արժույթ կստեղծեն. FT

Աշխարհի առաջատար UBS, Deutsche Bank, Santander, BNY Mellon բանկերը հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին։

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ներկայումս առևտուրը բանկերի և այլ ֆինանսական ինստիտուտների միջև խնդրահարույց է, պահանջում է ժամանակ և ծախսեր»,- հայտարարել է Santander բանկի հետազոտությունների ու մշակումների բաժանմունքի ղեկավար Ջուլիո Ֆաուրան։

Ինչպես հայտնում է Financial Times-ը՝ ֆինանսական գործընկերները սպասում են, որ դա կլինի blockchain (համացանցում տարանցումների մասին տվյալների ապակենտրոնացված բազա) տեխնոլոգիայով գործարքների կարգավորման ոլորտային նոր չափորոշիչ։

Շվեյցարական UBS բանկը ծրագրում է նոր արժույթի կիրառումը սկսել 2018 թվականի սկզբին։ Blockchain-ի հիման վրա են աշխատում կրիպտոարժույթները, այդ թվում՝ բիտքոինները։

1in.am