Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի ավելի քան 20 հարց
https://parstoday.ir/hy/news/world-i31921-Մինսկում_ԱՊՀ_կառավարությունների_ղեկավարների_խորհրդի_նիստում_կքննարկվի_ավելի_քան_20_հարց
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2016 09:16 Asia/Tehran
  • Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվի ավելի քան 20 հարց

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը` վկայակոչելով ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքը, նիստի ընթացքում կքննարկվի ավելի քան 20 հարց:

«Մինսկում օգոստոսի 30-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է կազմել հոկտեմբերի 28-ին կայանալիք կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որում ընդգրկված է ավելի քան 20 հարց»,- նշված է տեղեկատվության մեջ:

Սպասվում է, որ կառավարությունների ղեկավարները մասնավորապես կքաննարկեն ազատ առևտրի պայմանագրի իրականացման ընթացքը, մինչև 2030 թվականը ԱՊՀ երկրների էներգառեսուրսների արտադրության և օգտագործման հարցը, հումանիտար ոլորտում միջնաժամկետ հատվածում նախատեսվող միջոցառումները և այլն: 

Armenpress.am