Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պայմանների մեծ մասը
https://parstoday.ir/hy/news/world-i32263-Ռուսաստանն_ու_ԱՄՆ_ը_համաձայնեցրել_են_Սիրիայում_հրադադարի_պայմանների_մեծ_մասը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են որոշակիության հասնել այն հարցում, թե ինչպես վերսկսել հրադադարը Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնևում հանդիպումից հետո։ Սակայն նշվում է, որ դեռ խոսք չի գնում ամփոփ համաձայնագրի մասին. առաջիկա օրերին Ժնևում փորձագետները կաշխատեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանն ուղղված համաձայնագրի ավարտի վրա
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 14:17 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պայմանների մեծ մասը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են որոշակիության հասնել այն հարցում, թե ինչպես վերսկսել հրադադարը Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնևում հանդիպումից հետո։ Սակայն նշվում է, որ դեռ խոսք չի գնում ամփոփ համաձայնագրի մասին. առաջիկա օրերին Ժնևում փորձագետները կաշխատեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանն ուղղված համաձայնագրի ավարտի վրա

«Մենք պայմանավորվել ենք հստակ ուղղությունների շուրջ, որոնցով մենք աշխատելու ենք կողմերի հետ. Ռուսաստանը՝ Սիրիայի կառավարության, ԱՄՆ-ը՝ ընդդիմության»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային գործընկերների հետ կաշխատեն և՛ իրենք, և՛ իրենց ամերիկացի գործընկերները։

Սերգեյ Լավրովը նաև հայտնել է «առողջ» ընդդիմադիր ուժերի և ահաբեկիչների տարանջատման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա երկրում ապահովել ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում։

armedia.am

27/8/2016/