Մերկելին զայրացրել է Հռոմի պապի կողմից Եվրոպան չբեր կնոջ հետ համեմատելը
https://parstoday.ir/hy/news/world-i3259-Մերկելին_զայրացրել_է_Հռոմի_պապի_կողմից_Եվրոպան_չբեր_կնոջ_հետ_համեմատելը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է չբեր կնոջ հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քահանայապետը պատմել է փետրվարի 8-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 07:47 Asia/Tehran
  • Մերկելին զայրացրել է Հռոմի պապի կողմից Եվրոպան չբեր կնոջ հետ համեմատելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացած» զանգահարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին այն բանից հետո, երբ նա Եվրոպան համեմատել է չբեր կնոջ հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քահանայապետը պատմել է փետրվարի 8-ին:

«Նա փոքր-ինչ զայրացած էր այն պատճառով, որ ես Եվրոպան համեմատել Էի անպտուղ կնոջ հետ, որն անկարող է երեխա ունենալ»,- ասել է պապը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Նա ինձ հարցրեց՝ ես իրո՞ք մտածում եմ, որ Եվրոպան այլեւս չի կարող երեխաներ ունենալ: Ես ասացի, որ Եվրոպան կարող է, որովհետեւ նա ուժեղ եւ խորն արմատներ ունի»,- նշել է քահանայապետը: Ընդսմին նա հավելել է, որ «ամենադժվարին ժամանակներում Եվրոպան միշտ էլ ապացուցել է, որ ինքն անսպասելի ռեսուրսներ ունի»:

2014 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «հյուծված» Եվրոպան ավելի ու ավելի է իրեն հիշեցնում «տատիկի», որը զրկված է պտղաբերությունից եւ զգայականությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: